Logo

Articles

Բարիկադավորված տղամարդն ինքնասպան է եղել

Created on Monday, 06 August 2012 23:48 Written by AMGA TV

poll 5Ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը, ով գնդակահարել է ինքն իրեն, երբ բարիկադավորվել էր իր տանը Մալիբու լճի մոտ, Սանտա-Մոնիկա լեռներում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ առավոտյան, ժամը 10:40-ին, 29000 block of Paiute Drive հասցեում: Ոստիկաները ահազանգ են ստացել, որ տանը վիճաբանություն է եղել: Ոստիկանությունը շրջափակել է տունը, որտեղ բարիկադավորվել էր տանտերը: Ժամը 16:45-ի սահմաններում ոստիկանության հատուկ ստորաբաժանումը գրոհ է ձեռնարկել, եւ տանը հայտնաբերել է 69-ամյա տղամարդու դին` հրազենային վնասվածքով: Ըստ ամենայնի, նա ինքնասպան էր եղել: Ոստիկանության սերժանտ Մարկ Բոքի խոսքով, ինքնասպանված տղամարդը Ռաբըրտ Թեքսթըրն է:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.