Logo

Articles

NASA-ի մարսագնացը Կարմիր մոլորակում վայրէջք կկատարի

curios 6NASA-ի մարսագնաց Curiosity-ն, որի ներսում 900 կգ-անոց շարժական լաբորատորիա է տեղակայված, գրեթե երկամյա տիեզերական դեգերումներից հետո վայրէջք կկատարի Կարմիր մոլորակում: Սարքի մուտքը, իջեցումն ու վայրէջքը առաքելության ամենավտանգավոր պահերը կդառնան: Ծրագրվում է, որ մարսագնացը վայրէջք կկատարի Կարմիր մոլորակում օգոստոսի 6-ին, 5 կմ բարձրությամբ լեռան ստորոտին` Գեյլ խառնարանի կենտրոնում, որը հայտնի է Մաունթ Շարփ անվանումով: Այստեղով, ինչպես ենթադրում են գիտնականները, հոսում էր վաղուց անհետացած գետ: Երկրին շատ նման Մարսի մակերեւույթից փորձաքննության համար վերցված նմուշները կօգնեն պարզել մոլորակի մակերեւույթի էվոլյուցիայի շատ մանրամասներ: Սարքն ստեղծողներն ակնկալում են, որ այն Մարսում կաշխատի նվազագույնը երկու տարի: Այդ ընթացքում Curiosity-ին կհաղթահարի 12 մղոն` Երկիր ուղարկելով հետագա հետազոտությունների համար շատ կարեւոր տեղեկատվություն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.