Logo

Articles

Իսպանիայում ահաբեկիչների են ձերբակալել

spaiii 4Իսպանական ոստիկանությունը Քադիսի շրջանում գտնվող Լա-Լինեսա դե լա Կոնսեպսիոն քաղաքում ձերբակալել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ 3 անդամների, որոնց մոտ հայտնաբերվել են պայթուցիկներ եւ թույն: Ոստիկանության փոխանցմամբ, ձերբակալվել են 2 չեչեն եւ Թուրքիայի մեկ քաղաքացի, որոնք ահաբեկչություն էին ծրագրավորել Իսպանիայի կամ եվրոպական որեւէ այլ երկրի տարածքում: Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը չի մանրամասնել երկու ձերբակալվածների քաղաքացիությունը, հայտարարելով միայն, որ «նախկին ԽՍՀՄ հանրապետություններից են»: Իսպանիայի հարավում գտնվող Քադիս քաղաքում վարձած բնակարանում նրանք պայթուցիկ են պահել: Նրանց մի ամիս շարունակ հետեւել են: Ձերբակալվածները մարտական պատրաստականություն էին անցել Պակիստանում եւ ռազմական փորձ ձեռք բերել Աֆղանստանում: Ըստ նախարարի` նրանցից մեկը հիանալի տիրապետում է պայթուցիկ նյութերին, դիպուկահար է: Ձերբակալության ժամանակ նա դիմադրել է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.