Logo

Articles

Կոնգրեսն ընդունեց Իրանի դեմ պատժամիջոցները

Created on Thursday, 02 August 2012 23:16 Written by AMGA TV

congress 5ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագիծը: Սենատը` միաձայն, իսկ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ` 421 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ, ընդունել է օրինագիծը, որով պատիժ է սահմանվում այն ֆինանսական ինստիտուտների, բեռնափոխադրող եւ այլ ընկերությունների նկատմամբ, որոնք Իրանի հետ կհամագործակցեն էներգետիկ, ֆինանսական եւ տրանսպորտային ոլորտներոմ: Պատժամիջոցի նպատակն է խստացնել Իրանից նավթի եւ նավթամթերքի արտահանման արգելքը: Փաստաթուղթն ուղարկվել է նախագահի վավերացմանը, որն այս շաբաթ արդեն իսկ համաձայնել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնել: Չնայած այն բանին, որ Իրանը պնդում է, թե ուրանի հարստացման ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, սակայն ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.