Logo

Articles

Պանետան այցելել է Իսրայել

pann 5Պաշտպանության նախարար Լիոն Պանետան պաշտոնական այցով ժամանել է Իսրայել: Երեկ նա եղել է Եգիպտոսում եւ պաշտոնական բանակցություններ վարել, իսկ այսօր ժամանել է Իսրայել: Պանետան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նախագահ Շիմոն Պերեսի եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ կքննարկի Իրանի միջուկային ծրագիրը: Բացի այդ, Պենտագոնի ղեկավարը Իսրայելի ղեակավարության հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը եւ կդիտի Երկաթե գմբեթ հակահրթիռային համակարգը: Իսրայելում նա հայտարարել է, թե Իրանի միջուկային օբյեկտների վրա հարված առաջիկայում չի լինելու: -Մենք քննարկելու ենք դեպքերի զարգացման տարբեր պայմաններ եւ մեր հավանական պատասխանները դրանց,- ասել է Պենտագոնի ղեկավարը: Պանետան կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի իշխանություններն ամեն ինչ անելու են, որ Իրանը միջուկային զենք չստանա:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.