Logo

Articles

Անցած տարին բեկումնային էր ահաբեկչության դեմ պայքարում

Created on Thursday, 02 August 2012 02:32 Written by AMGA TV

ahab 5ԱՄՆ-ը համարում է, որ 2011 թվականը բեկումնային էր ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում: Անցած տարի աշխարհում տեղի են ունեցել ավելի քիչ ահաբեկչական հարձակումներ, քան 2005 թվականին: Այս մասին ասված է ահաբեկչության խնդրին վերաբերող ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած զեկույցում: Այդ ոլորտում որպես կարեւորագույն իրադարձություն նշվում է 2011-ի մայիսին Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա Բեն Լադընի մահը: Խմբավորման կրած ընդհանուր վնասները հանգեցրել են նրա ակնհայտ անկման: Միեւնույն ժամանակ, փորձագետները մատնանշում են ծայրահեղականների ակտիվացում այնպիսի անկայուն երկրներում, ինչպիսիք են` Լիբիան, Նիգերիան եւ Մալին: Պետդեպարտամենտը Իրանն անվանում է ահաբեկչության առաջատար հովանավորներից մեկը եւ անհանգստություն հայտնում Պակիստանում տեղակայված Հակկանի ցանցի առնչությամբ: Զեկույցի հեղինակների տվյալներով` 2011 թվականին ամբողջ աշխարհում տեղի է ունեցել ավելի քան 10 հազար ահաբեկչական գործողություն, որին զոհ է գնացել 12,5 հազար մարդ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.