Logo

Articles

Ռոմնիի օգնականը վիրավորել է լրագրողներին

Created on Thursday, 02 August 2012 02:25 Written by AMGA TV

Gorka 5Իսրայելում ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռամնիի հնչեցրած հայտարարության շուրջ սկանդալն անսպասելի շարունակություն է ունեցել Լեհաստանում: Այս անգամ իրադարձությունների կենտրոնում է հայտնվել ոչ թե Ռամնին, այլ նրա մամուլի խոսնակ Ռիկ Գորկան: Նրա նյարդերը տեղի են տվել, եւ նա սկսել է բղավել լրագրողների վրա` վերջիններիս ուղարկելով գրողի ծոցն ու առաջարկելով համբուրել իր հետույքը, երբ վերջիններս փորձել են Ռամնիից պարզել, թե ինչ նկատի ուներ, որ ասում էր, թե Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Նախագահի թեկնածուն անտեսել է լրագրողների խնդրանքը, իսկ նրա մամուլի խոսնակը բղավել է, կորեք գրողի ծոցը, Իսկ CNN-ի, New York Times-ի եւ Washington Post-ի լրագրողները ստացել են առավել ծայրահեղ առաջարկ` հետույքը համբուրելու տեսքով: Ավելի ուշ Ռիկ Գորկան զանգահարել է ամերիկացի լրագրողներին ու ներողություն խնդրել` խոստովանելով, որ իր արարքն անհարիր էր: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.