Logo

Articles

Դատապարտել են 25 տարի առաջ երեխա գողանալու համար

Created on Tuesday, 31 July 2012 23:35 Written by AMGA TV

babyy 7Ամերիկուհի Էնն Փեթեուեյը, որը 1987թ.-ին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկից աղջկա էր առեւանգել, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Դատը տեղի է ունեցել Նյու Յորքում: Մինչ դատավճռի հրապարակումը 50-ամյա Փեթեուեյը խոստովանել է իր մեղքը եւ ներողություն է խնդրել առեւանգած երեխայի` Կարոլինա Ուայթի ծնողներից: -Ես ցավում եմ կատարվածի համար եւ ներողություն խնդրում այս մարդկանցից,- ասել է նա դատարանում` հավելելով, թե հանցագործություն է կատարել երկու երեխաների մահից հետո: ԱՄՆ-ում մարդու առեւանգման առավելագույն պատժաչափը ցմահ բանտարկությունն է: Դատախազությունը պահանջում էր մեղադրյալին ազատազրկել 20 տարով: Փեթեուեյը կալանավորվել էր 2011թ. հունվարին: Նա անձամբ է հանձնվել իշխանություններին` այն բանից հետո, երբ խախտել էր պայմանական ազատազրկման կանոնները (խանութից գողություն կատարելու համար): Հենց այդ ժամանակ Կարոլինա Ուայթը կարողացել է ինքնուրույն գտնել իր կենսաբանական ծնողներին: Փեթեուեյի խոսքով` ինքը որոշել է ուրիշի երեխային առեւանգել մի քանի անհաջող հղիություններից հետո: Երեքշաբաթական երեխային կինն առեւանգել էր հիվանդանոցից` 1987թ. օգոստոսի 4-ին, եւ ինքնուրույն մեծացրել: Կարոլինան իր ընտանիքը կարողացել է գտնել մի կազմակերպության կայքի միջոցով, որը զբաղվում է կորած երեխաների որոնման հարցերով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.