Logo

Articles

Տարհանել են ԱՄՆ դեսպանատունը

Created on Tuesday, 31 July 2012 22:21 Written by AMGA TV

NORW 6Օսլոյում տարհանվել են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այն բանից հետո, երբ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները շենքից ոչ հեռու կայանած ավտոմեքենայում կասկածելի իր են հայտնաբերել: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ տարհանվել են նաեւ շենքի հարեւանությամբ գտնվող արտգործնախարարության աշխատակիցներն ու Ազգային թատրոնում գտնվող մարդիկ: Դեպքի վայր են ժամանել սակրավորները, որոնք պարզել են, թե կասկածելի իրն անվնաս է եղել: Այդ կապակցությամբ ոստիկանությունը չեղյալ է հայտարարել դիվանագիտական ներկայացուցչության ու դրան հարակից տարածքների տարհանման մասին հրամանը: Նշվում է, որ Դեսպանության տարածքից հեռացվել են միայն այցելուները, դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին հրամայվել է հեռանալ շենքի ամենահեռավոր անկյունը: Մի քանի ժամ անց դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը: Թե ինչ է եղել իրականում այդ իրը, որը նման իրարանցման պատճառ էր դարձել, չի հաղորդվում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.