Logo

Articles

Ռամնին ժամանել է Լեհաստան

Created on Tuesday, 31 July 2012 22:12 Written by AMGA TV

 

rooo 4rooo 5ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին արտերկրյա ուղեւորության շրջանակներում ժամանել է Լեհաստան: Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, վարչապետ Դոնալդ Թասքի եւ նախկին նախագահ Լեհ Վալեսայի հետ: Վարշավայի համալսարանի գրադարանում Ռամնին դասախոսություն է կարդացել` հայտարարելով, թե Լեհաստանը մի պետություն է, որից մյուս պետությունները պետք է օրինակ վերցնեն: Ռամնին հայտարարել է, թե ԱՄՆ-ի եւ Լեհաստանի միջեւ միշտ էլ եղել են բարիդրացիական հարաբերությունները: -Ցավոք աշխարհում կան վայրեր, մասնավորապես Եվրոպայի արեւելքում, որտեղ ժողովրդավարությունը բախվում է դիմադրությանը,- նշել է նա եւ հավելել. –Բելառուս ժողովուրդը տառապում է բռնապետի ներքո, արաբական երկրները փոփոխությունների ուղի են անցնում, Սիրիայում դաժան բռնապետը հազարավոր մարդկանց է սպանում: Ռամնին Լեհաստանից շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ եվրոպական այդ երկիրը ցուցաբերում է Աֆղանստանում եւ Իրաքում: Հանրապետական գործիչը նաեւ առիթը բաց չի թողել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը քննադատելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.