Logo

Articles

Գլենդելի հայ բնակչին ձերբակալել են

Created on Tuesday, 31 July 2012 13:52 Written by AMGA TV

drank 3Գլենդելի բնակիչ, 50-ամյա Արմեն Ուրուտյանը ձերբակալվել է Արեւմտյան Գլենդելում մահաբեր զենքով 17-ամյա տղայի վրա հարձակվելու եւ նրան ծեծելու համար այն բանից հետո, երբ վերջինս իր Nissan Altima մեքենայով բախվել է Ուրուտյանի տան մոտի ծառին: Տղան, ում անունը չի հրապարակվում, եւս ձերբակալվել է՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, որն ավարտվել է ավտովթարով: Ոստիկանները վրա են հասել առավոտյան 4-ին եւ նկատել են փողոցում կռվող մի խումբ տղամարդկանց: Դեռահասի դեմքից արյուն է հոսել: Ականատեսների վկայությամբ՝ տղան ընթացքի ժամանակ բախվել է ծառին, ինչից հետո տղամարդկանց գոռոցներ են լսվել: Ուրությանը, ենթադրաբար, հարվածել է տղայի դեմքին, ինչի հետեւանքով դեռահասը գետնին է տապալվել: Ականատեսների խոսքով՝ Ուրությանը ոտքերով մի քանի հարված է հասցրել նրան` մինչ ոստիկանների ժամանումը: Ուրուտյանն ասել է, որ ինքը աղմուկ է լսել իր տան մոտակայքում եւ մարդկանց ասել է, որ լուռ մնան: Իսկ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երիտասարդը հայհոյել է իրեն: Ուրուտյանը հայտնել է, որ ինքը միայն պաշտպանվել է: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.