Logo

Articles

Ձերբակալվել է խոշոր թմրաբարոնը

Created on Tuesday, 31 July 2012 04:55 Written by AMGA TV

Guizar 5Մեքսիկայում ձերբակալվել է խոշորագույն Los Zetas նարկոկարտելների առաջնորդ Մաուրիսիո Գիսարը` Դեղին El Amarillo մականունով: Ծովային հետեւակայինները Գիսարի ձերբակալման օպերացիան իրականացրել են Պուեբլա փոքրիկ քաղաքի հյուրանոցներից մեկում: Թմրաբարոնը թաքնվում էր այստեղ 20 նռնակներով, հակատանկային նռնականետով եւ թնդանոթ-ատրճանակով: Գիսարը կասկածվում է Վերակրուս նահանգում ապրիլին 4 զինվորների սպանության մեջ: Բացի այդ, նրան կասկածում են դեպի Միացյալ Նահանգներ կոկաին ու այլ թմրանյութեր մատակարարելու մեջ: Los Zetas-ը հիմնադրվել է դասալքած զինվորականների կողմից: Նշվում է, որ կարտելն ամենաարյունարբուներից է, իշխանությունները պնդում են, որ հենց նրա անդամներն են պատասխանատու թմրապատերազմների ժամանակ զանգվածային սպանությունների համար: Մեքսիկայում ավելի քան 55 հազար մարդ է սպանվել թմրանյութերի հետ կապված հաշվեհարդարների հետեւանքով: Մի քանի օր առաջ Պուեբլա քաղաքում ձերբակալվել էին Los Zetas-ի երկու այլ ենթադրյալ պարագլուխներ: Ձերբակալվածներից մեկը Ուիլյամ դե Հեսուս Տորրեսն էր` Որդեր ուտող մականունով, ով իշխանություններին լուրջ տեղեկություններ է փոխանցել թմրակարտելի գործունեության եւ դեմքերի մասին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.