Logo

Articles

Թորնեյդո ԱՄՆ արեւելքում

Created on Saturday, 28 July 2012 02:40 Written by AMGA TV

tornedo 5Հինգշաբթի երեկոյան հզոր թորնեդո է տեղի ունեցել ամերիկյան մի քանի նահանգներում: Տարերային աղետների նախազգուշացման կենտրոնի տվյալներով` փոթորիկը տներից պոկել է տանիքները, տապալել ծառեր, տեղաշարժել ավտոմեքենաները եւ վնասել էլեկտրասյուները: Փոթորիկն ուղեկցվել է տեղատարափ անձրեւներով: Նյու Յորք, Փենսիլվենիա, Վերմանտ եւ Օհայո նահանգներում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար տուն, որից 100 հազարը` միայն Նյու Յորք նահանգում: Նյու Յորք սիթիում 850 ավիաչվերթ է չեղյալ հայտարարվել: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: Մասնագետները դեռեւս չեն շտապում լավատեսական կանխատեսումներ անել` նշելով, որ թորնեդոն չի հանդարտվի մոտակա 2 օրերի ընթացքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.