Logo

Articles

Հրդեհ Նյու Յորքում

Pajar 3Նյու Յորքի ամենախիտ բնակեցված Բրուքլին շրջանում կայծակը հարվածել է բնակելի շենքին: Արդյունքում տանիքին հրդեհ է բռնկվել, որը հաշված րոպեների ընթացքում տարածվել է շենքով մեկ: Նվազագույնը 52 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Կայծակը հարվածել է տեղական ժամանակով երեկ առավոտյան: Տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով` 7 հարկանի շենքում բռնկված հրդեհը մարվել է 3,5 ժամում: Կրակի դեմ պայքարել են ավելի քան 200 հրշեջներ: Հաղորդվում է, որ տուժածների թվում հակահրդեհային ծառայության աշխատակիցներ կան, որոնցից մեկի վիճակն օրհասական է: Գրեթե ամբողջությամբ այրվել են 18 բնակարաններ: Հրդեհի հետեւանքով տարհանվել էր շուրջ 100 ընտանիք

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.