Logo

Articles

Վթարից զոհվել է օլիմպիական չեմպիոնը

Created on Saturday, 28 July 2012 02:15 Written by AMGA TV

chemp 4Արիզոնա նահանգում փոքրիկ ինքնաթիռը դուրս է եկել օդանավակայանի թռիչքուղուց, ինչից հետո հրդեհվել է: Միջադեպի հետեւանքով մահացել է երեք մարդ: Ոստիկանությունը հայտնել է, որ ավիավթարը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, Սեդոնա քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռը փորձել է թռչել, երբ բախվել է արգելապատնեշին: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, Beechcraft 60 մակնիշի ինքնաթիռը պատկանել է 53-ամյա նախկին թեթեւատլետ Պետ Պորտըրին, ով օլիմպիական երկակի եւ ԱՄՆ ութակի չեմպիոն է: Պորտըրը եղել է ղեկին եւ մահացել է: Մյուս երկու զոհերի ինքնությունը պարզվում է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, փրկարարները փլատակների տակից հանել են տղամարդու եւ երկու երեխայի դի: Դաշնային ավիացիոն ծառայությունը հետաքննում է դեպքի հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.