Logo

Articles

Կոնգոյում լարված իրավիճակ է

Created on Thursday, 26 July 2012 01:24 Written by AMGA TV

cogo Հազարավոր փախստականներ լքում են Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը, որտեղ ապստամբները մարտեր են մղում կառավարական ուժերի հետ: Ամենածանր իրավիճակը ստեղծվել է երկրի արեւելքում: Ապրիլից, երբ սկսվել է Մարտի 23-ի շարժում խմբավորման հարձակումը, իրենց տները լքել են Կոնգոյի ավելի քան 260 հազար բնակիչներ: ՄԱԿ-ի խաղաղարարները հանդես են գալիս կառավարության կողմից: -Ռուգարիի անտառներում շատ են կրակել, մենք հազարավոր փախստականներ ենք տեսել, ում հետապնդում էին զինվորականները: Այդ պատճառով էլ մենք թողել ենք մեր գյուղը,- պատմել է Գոմա քաղաքի մերձակա գյուղերից մեկի բնակիչը: Հարեւան Ուգանդան փախստականների մի քանի ճամբարներ է բացել իր կողմում: ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 30 հազար մարդ է փորձել այստեղ ապաստան գտնել: Ըստ միջազգային կազմակերպությունների, մոտ կես միլիոն մարդու վիճակը մտահոգություն է առաջացնում, նրանցից 350 հազարը թողել են իրենց տները վերջին ամիսների ընթացքում: Տեղերում հումանիտար օգնության կետեր են բացվել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.