Logo

Articles

Քրիշչըն Բեյլը այցելել է Կոլորադո

Created on Thursday, 26 July 2012 00:43 Written by AMGA TV

bayle 6Մութ ասպետ. վերածնունդ կինոնկարում Բաթմեն-ի դերակատար Քրիշչըն Բեյլն այցելել է հիվանդանոցում գտնվող իր երկրպագուներին, որոնք տուժել են անցյալ շաբաթ Կոլորադո նահանգում կինոնկարի ցուցադրման ընթացքում իրականացված հրաձգության ժամանակ: Բեյլը տուժածներից յոթի հետ հանդիպել է Աուրորա քաղաքի հիվանդանոց կատարած իր այցի ընթացքում, որի ժամանակ լուսանկարվել է նրանց հետ եւ երախտապարտության խոսքեր ասել բժիշկներին եւ ոստիկանության ծառայողներին: Հիվանդանոցի ղեկավարության համաձայն, հիվանդները շատ ուրախ էին տեսնելու ճանաչված դերասանին, որի այցը նրանք բուժիչ են գնահատել: Բեյլը եւ իր տիկինն այցելել են նաեւ հրաձգության վայր կինոթատրոնի մոտակայքում հիմնադրված հիշատակի վայրը: Դերասանը զարհուրելի է անվանել Մութ ասպետ. վերածնունդ կինոնկարի ցուցադրության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Հիշեցնենք, որ Կոլորադո նահանգի Աուրորա քաղաքի կինոթատրոններից մեկում 12 սպանության եւ 70 մարդուն վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող անձը երկուշաբթի օրն առաջին անգամ կանգնել էր դատարանի առջեւ: Փրկվածներից մեկը հղի երիտասարդ աղջիկ է եղել: Նա երեխա է ունեցել, այն ժամանակ, երբ նրա ամուսինը դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նշենք, որ մազերը վառ նարնջագույն ներկած Ջեյմս Հոլմսը դատարանում շփոթված եւ անհույզ տեսք ուներ այն ժամանակ, երբ դատավորը հայտնել էր նրան 1-ին աստիճանի ծանր սպանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչելու հավանականության մասին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.