Logo

Articles

Ռամնին խստորեն քննադատել է

romen 4Բարաք Օբամայի աշխատակազմը վտանգի տակ է դրել երկրի ազգային անվտանգությունը՝ դավաճանելով ԱՄՆ-ի դաշնակիցներ Լեհաստանին ու Չեխիային եւ հարաբերությունների վերաբեռնավորում սկսելով Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Միթ Ռամնին, ով սկսել է իր նախընտրական ճանապարհորդությունը, որի ընթացքում նա կլինի Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, պաղեստինյան տարածքներում եւ Լեհաստանում: Ռամնիի ճանապարհորդությունը սկսվել է Նեւադայում արտասահմանյան պատերազմների վետերանների կոնֆերանսին մասնակցությամբ: -Ամերիկայի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը մեր համախոհների հետ աշխատելն է՝ ագրեսիան կանխելու համար նախքան այն կվերաճի հակամարտության: Սակայն նախագահը շարժվել է հակառակ ուղղությամբ: Նա սկսել է այն բանից, որ հանկարծ հեռու է վանել մեր բարեկամներ Չեխիային եւ Լեհաստանին,- ասել է Ռամնին՝ ելույթ ունենալով կոնֆերանսում: Ռամնիի կարծիքով, Օբամայի աշխատակազմի ծրագրերը՝ սիրաշահել Ռուսաստանին նման միակողմանի զիջումներով, տապալվել են եւ հանգեցրել Սպիտակ տան կախվածությանը Ռուսաստանի առաջնորդներից: Ռամնին առաջին անգամ չէ, որ խոսում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մերձեցման վտանգների մասին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի համար մեկ աշխարհաքաղաքական թշնամին է: Նա նաեւ անդրադարձել է Չինաստանին եւ նշել, առեւտրում Չինաստանի խարդախությանը պետք է վերջ դնել, սակայն Բարաք Օբաման ի զորու չէ դա անելու:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.