Logo

Articles

Ռամնին խնդիրներ է ունենում

Created on Wednesday, 25 July 2012 23:40 Written by AMGA TV

bain 4Reuters գործակալության եւ Ipsos կենտրոնի անցկացրած հարցումներով, նախագահ Բարաք Օբամայի կողմից ընտրապայքարի ընթացքում հանրապետական հնարավոր թեկնածու Միթ Ռամնիի նկատմամբ վարվող արշավը կարծես թե հասել է որոշակի նպատակների: Հարցման արդյունքների համաձայն, կուսակցությունների միջոցով կամ որպես անկախ գրանցված ընտրողների ավելի քան մեկ երրորդը նշել է, որ Միթ Ռամնիի հարկային պարտավորությունների եւ Bain Capital ընկերությունում նրա աշխատանքի ընթացքում վարված գործունեության մասին իրենց մատուցված տեղեկությունների արդյունքում իրենց կարծիքը հանրապետական հնարավոր թեկնածուի մասին փոխվել է դեպի ոչ դրականը: Մեղադրանքների արդյունքում գրանցված կուսակցական ընտրողների 36 տոկոսը նշել է, որ այս խնդիրը ստիպել է նրանց դեպի ոչ դրականի փոխել հանրապետական հնարավոր թեկնածուի վերաբերյալ իրենց ունեցած կարծիքը, մինչդեռ 18 տոկոսն է նշել, որ Ռամնիի մասին կարիքը դրականի է փոխվել: Անկախ ընտրողների մեջ ցուցանիշը կազմել է 26 եւ 13 տոկոս:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.