Logo

Articles

Թայֆուն Հոնգկոնգում

Created on Wednesday, 25 July 2012 01:01 Written by AMGA TV

tayphun 4Վերջին 13 տարում Հոնգկոնգում ամենաուժեղ թայֆունի` Վիսենտե-ի, հետեւանքով, տուժել է 118 մարդ: Փոթորկին տվել են բարձրագույն` վտանգի 10-րդ մակարդակ: Քամու արագությունը հասել է 140 կմ/ժամի: Առավոտյան վտանգի մակարդակը նվազել է 3-ի, իսկ ֆոնդային բորսան ուշացումով սկսել է իր աշխատանքը: Հուլիսի 23-ին իշխանությունները որոշել են փակել օդանավակայանները եւ նավահանգիստները` թայֆունի սպառնալիքի պատճառով: Չեն գործում նաեւ դպրոցները, բորսաները եւ որոշ ձեռնարկություններ: Չեղյալ են հայտարարվել 15 չվերթներ, շուրջ 200 չվերթ հետաձգվել է: Տուժածներից 58-ն արդեն հոսպիտալացվել են: Նրանցից ամենափոքրը 4 տարեկան է, իսկ ամենատարեցը` 86: Հոնգկոնգի կառավարությունը 24 ժամանակավոր ապաստան է բացել, որոնցում ապաստանել է 250 մարդ: Որոշ շրջաններում թայֆունը ուժեղ ջրհեղեղի պատճառ է դարձել: Հոնգ Կոնգում վերջին անգամ նման հզորության թայֆուն գրանցվել էր 1999 թվականին: Թայֆունն ավելի լուրջ ավիրածություններ է գործել Չինաստանի Գուանդուն նահանգում: Այստեղ տուժել է մոտ կես միլիոն մարդ: Տայշան քաղաքում երեք մարդ մահացել է, վեցը` անհետ կորած են համարվում: Իշխանությունները տարհանել են 95 հազար մարդու:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.