Logo

Articles

Ինքնասպանություն Քոնեքթիքըթի համալսարանում

Created on Tuesday, 24 July 2012 23:18 Written by AMGA TV

conn 4Զինված տղամարդը մտել է Քանեքթիքըթ նահանգի Գրոթըն քաղաքի համալսարանի տարածք, որտեղ ինքնասպան է եղել: Նրանից բացի, ոչ ոք չի տուժել: Զինված տղամարդուն նկատել են Avery Point մասնաճյուղում, որից հետո համալսարանի ղեկավարությունը տարհանման հրաման է տվել: Կասկածյալը թաքնվել է տարածքում եւ հրաժարվել է դուրս գալ: Ոստիկանության աշխատակիցները մի քանի ժամ շարունակ նրա հետ բանակցություններ են վարել բջջային հեռախոսով, սակայն արդյունքում նա կրակել է իր վրա: Նման արարքի դրդապատճառները դեռեւս անհայտ են: Համալսարանի ներկայացուցիչ Սթեֆընի Ռեյթցի խոսքով, արձակուրդների ընթացքում համալսարանում ընդամենը 50 ուսանող է լինում, նրանցից ոչ ոք միջադեպի արդյունքում չի տուժել: Համալսարանի ներկայացուցիչը նշել , որ համալսարանի տարածքում ուսանողական հանրակացարաններ չկան եւ ուսանողները տուն են վարձում Գրոթըն քաղաքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.