Logo

Articles

Մեղադրում են գաղտնի արտահոսքերի մեջ

Created on Tuesday, 24 July 2012 23:00 Written by AMGA TV

daiane 4Ամերիկացի դեմոկրատ սենատոր, հետախուզության կոմիտեի նախագահ Դայան Ֆայնսթայնը հայտարարել է, որ գաղտնի տեղեկությունների վերջին արտահոսքերի հետեւում կարող է կանգնած լինել Սպիտակ տունը: Associated Press-ի փոխանցմամբ, Ֆայնսթայնը նշել է, թե համոզված է, որ անձամբ նախագահ Բարաք Օբաման չէ, որ բարձրաձայնում է գաղտնի տեղեկությունը: Սենատորը հայտնել է, որ իր կոմիտեն հուլիսի 24-ին կհավաքվի՝ մշակելու մի օրինագիծ, որը հնարավորություն կտա կանխել արտահոսքերը: Ամերիկյան գաղտնի գերատեսչություններում արդեն մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել արտահոսքերի դեմ պայքարելու համար: Որոշ հանրապետականներ, այդ թվում՝ սենատոր Ջան Մաքքեյնը, ենթադրում են, որ գաղտնի տեղեկությունները դիտմամբ են հրապարակվում, որպեսզի ընտրություններից առաջ Օբամայի համար ապահովեն ուժեղ առաջնորդի կերպար: Սպիտակ տունը հերքում է նման մեղադրանքները: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.