Logo

Articles

Եվրոպացի պատանդներին ազատ արձակեցին

Created on Saturday, 21 July 2012 02:45 Written by AMGA TV

patand 3Եվրոպացի երեք պատանդների ազատ են արձակել Մալիում 9 ամիս տեւած գերությունից հետո: Իսպանացիներ Աինոա Ֆերնանդես դե Ռինկոնին ու Էնրիկ Գոնյալոնսին, իտալուի Ռոսսելլա Ուրրուին փոխանակել են ավելի վաղ ձերբակալված երեք իսլամիստ ծայրահեղականների հետ, թեեւ իսլամիստները պնդում են, որ պատանդների համար նաեւ 15 միլիոն եվրո գումար է վճարվել: Պատանդներին միաժամանակ ազատ են արձակել Մավրիտանիայում եւ Նիգերում: Նրանց գերեւարել էին 2011 թվականի հոկտեմբերին Հանուն միասնության եւ ջիհադի Արեւմտյան Աֆրիկայում կամ Մուջաո խմբավորման գրոհայինները: Նրանք աշխատում էին գաղթականների ճամբարի մարդասիրական առաքելությունում` Ալժիրի հարավում: Այդ օրվանից ի վեր Իտալիայի եւ Իսպանիայի կառավարությունները իրենց համաքաղաքացիներին ազատելու համար միջնորդների միջոցով իսլամիստների հետ բանակցություններ էին վարում: Պաշտոնական մարմինները չեն հայտնել իրենց քաղաքացիներին ազատելու պայմանները: Մուջաոն Հարավային Ալժիրում եւ Մալիում գործող բազմաթիվ իսլամիստական խմբավորումներից մեկն է, որի հիմնական մարտավորությունը մարդկանց առեւանգելն է`փրկագին ստանալու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.