Logo

Articles

Ոստիկանը վիրավորվել է զենքի կրակոցից

krakoc 4Հանթինգթըն-Բիչի ոստիկանական վարչության հատուկ նշանակության ջոկատի ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ ոստիկանության բաժանմունքում վիրավորվել է պատահական կրակոցից: Միջադեպը տեղի է ունեցել երեկ, երեկոյան ժամը 10-ի սահմաններում, երբ ոստիկանները մաքրում էին զենքերը

Ոստիկանության տվյալներով, պատահաբար կրակել է իրավապահներից մեկի զենքը եւ վիրավորել մյուսի ոտքը: Ոստիկանին տեղափոխել են Օրընջ շրջանի UC Irvine Medical Center: Բժիշկների գնահատմամբ նրա կյանքին ոչինչ չի սպառնում

Վիրավոր ոստիկանի, ինչպես նաեւ հաշվեցուցակային զենքը կրող ոստիկանի անունները չեն հաղորդվում, միջադեպը հետաքննելու է Օրընջ շրջանի շերիֆի գրասենյակը, նաեւ ներքին հետաքննություն է տարվելու

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.