Logo

Articles

Վինետկայում կորած դեռահասին գտել են

der 2Սան Ֆերնանդո հովտում` Վինետկա շրջանում 13-ամյա դեռահասը, ով անհետ կորել էր մոր հետ վիճաբանությունից հետո, հայտնաբերվել է եւ ողջ-առողջ է: Վըլեա Յանգին վերջին անգամ տեսել էին երեկ ուշ երեկոյան` ժամը 23:15-ի սահմաններում, երբ նա քայլում էր Cohasset Street-ով, Օսո եւ Մեյսըն պողոտաների մերձակայքում: Լոս Անջելեսի ոստիկանության վարչության Տոպանգա բաժանմունքի ներկաայցուցչի խոսքով, նա մտավոր հետամնացություն ունի, իսկ տանից դուրս էր եկել մոր հետ վիճաբանությունից հետո: Ոստիկանությունը տարածել է նրա լուսանկարն ու նկարագրությունը: Մոտ 7 ժամ անց երեխային հայտնաբերել եւ եւ տեղափոխել են տուն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.