Logo

Articles

Ստամբուլի կենտրոնում այրվել է 42-հարկանի երկնաքեր

pajar 4Ստամբուլի կենտրոնում` Բեշիքթաշ շրջանում այրվել է 42-հարկանի շենք` Փոլատ աշտարակը: 150 տեր բարձրությամբ շենքը բոցերի մեջ է եղել: Բարձրացող ծուխը տեսանելի է եղել քաղաքի տարբեր թաղամասերից: Ուժեղ կրակը, նաեւ գետին թափվող ապակու կտորները սպառնում են հարեւան շինություններին: Փոլատ աշտարակի կողքին գտնվում են բենզալիցքավորման կայանն ու Աջիբադեմ հիվանդանոցը: Հրդեհի հետեւանքով տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Ի դեպ, այդ երկնաքերում բազմաթիվ հայտնի մարդիկ են ապրում, փրկարարները տարհանել են շենքում գտնվող բոլոր անձանց: Հրդեհի առաջացման հստակ պատճառները հայտնի չեն, սակայն մասնագետները չեն բացառում, որ այն կարող է տեխնիկական պատճառներով առաջացած լինել: Այրվող շենքի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 112 հրշեջ -փրկակարական անձնակազմ եւ 45 ուղղաթիռներ: Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել 45 րոպե անց: Այդ ընթացքում երթեւեկության համար փակ են եղել հարակից բոլոր փողոցները: Polat Tower-ի շինարարությունն ավարտվել է 2001թ-ին, երկնաքերի բարձրությունը 153 մետր է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.