Logo

Articles

Օբամային սպանելու մտադրություն ունեցողին դատեցին

uzbek 4Ուզբեկստանի քաղաքացի Ուլուգբեկ Կոդիրովը, ով մեղադրվում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու դավադրության մեջ, Ալաբամա նահանգի դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Associated Press-ի փոխանցմամբ, 2012թ. փետրվարին 22-ամյա Ուլուգբեկն իրեն մեղավոր էր ճանաչել ԱՄՆ նախագահի սպանություն կազմակերպելու մեջ: Նա պատմել էր, թե 2011թ. հուլիսի շփումների մեջ է եղել Էմիր մականունով ոմն անձի հետ, ով Ուզբեկստանի իսլամական շարժում խմբավորման ներկայացուցիչ էր: Նրանք քննարկել են ԱՄՆ նախագահի սպանության փորձը: Խոստովանելով մեղքը` Կոդիրովը խուսափել է ցմահ ազատազրկումից, գործարքի գնացել արդարադատության հետ` արժանանալով մեղմ պատժի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.