Logo

Articles

0լիմպիական նոր համազգեստները կարվելու են ԱՄՆ-ում

ham 4Վեց դեմոկրատ սենատորներ հայտարարել են, թե հաջորդ շաբաթ նոր օրինագիծ են ներկայացնելու, ըստ որի օլիմպիական խաղերի հանդիսավոր համազգեստը պետք է կարված լինի ԱՄՆ տարածքում: Օրենսդրական նախաձեռնությունը հետեւել է սկանդալին, որն առաջացել էր մամուլի հրապարակումներից հետո: Պարզվել էր, որ Ռալֆ Լորենի Պոլո դիզայներական տան կարած օլիմպիական համազգեստը կարվել է Չինաստանի տարածքում: Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հերրի Ռիդը հայտարարել է, թե աութսորսինգի որոշումը բացարձակապես սխալ է, հաշվի առնելով, որ ԱՄՆ տեքստիլ արդյունաբերության հետ կապված ամերիկացիները աշխատանքի խիստ կարիք ունեն: Սկանդալին անդրադարձել է նաեւ օլիմպիական կոմիտեն, որը նշել է, թե 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերում ԱՄՆ մարզիկների համազգեստը կարված կլինի երկրի տարածքում: Կոմիտեն հայտնել է, որ հիմա չեն հասցնի նորը կարել, Լոնդոնի օլիմպիական խաղերը սկսվելու են հուլիսի 27-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.