Logo

Articles

ԱՄՆ նախագահի նոր թեկնածու

Created on Tuesday, 17 July 2012 02:28 Written by AMGA TV

tea 5ԱՄՆ-ում նախընտրական մրցապայքարին է միացել եւս մեկ պաշտոնական թեկնածու: Նա հաղթանակի ոչ մի հնարավորություն չունի, սակայն կարող է ազդել վերընտրվել ցանկացող նախագահ Բարաք Օբամայի եւ նրա հիմնական մրցակից Միթ Ռամնիի միջեւ պայքարի արդյունքների վրա: ԱՄՆ Կանաչների կուսակցությունը Բալթիմորում կայացած համագումարին նախագահի պաշտոնում իր կուսակցությունից պաշտոնապես առաջադրել է 62-ամյա Ջիլ Սթայնին: Պրոֆեսիոնալ բժիշկը եւ քաղաքական գործիչը, որը հանդես է գալիս գործազրկության դեմ պայքարի եւ շրջակա միջավայրի պահպանության կարգախոսներով, կարող է խլել դեմոկրատական ընտրազանգվածի առավել լիբերալ մասի ձայները: Հարրդի համալսարանի բժշկական դպրոցի սան Սթայնը 2012-ի նախագահական ընտրությունների է գնում Նոր կանաչ քաղաքականություն անվանումը կրող ծրագրով: Այն նախատեսում է երկրի ռազմական բյուջեի 1/3-ով կրճատում, բոլոր քաղաքացիներին զբաղվածության եւ բժշկական ապահովագրության պետական երաշխիքի ապահովում, ինչպես նաեւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների լայն կիրառում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.