Logo

Articles

Կվերանայեն DNA-ի անալիզի հիման վրա կայացրած դատավճիռները

Created on Friday, 13 July 2012 03:37 Written by AMGA TV

DNA 5ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ FBI-ըն ստուգելու են հազարավոր գործեր, որոնցով մարդիկ դատապարտվել էին իրենց մազերի DNA-ի հիման վրա: Assosiated Press-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարարությունը համագոծակցելու է անկախ նախագծի` Innocence Project-ի հետ, որն իր առջեւ նպատակ է դրել ազատ արձակել անարդարացի կերպով դատապարտված մարդկանց: Նախատեսվում է դիտարկել գործեր՝ սկսած 1985 թվականից: Դատախազությունն անմեղ է ճանաչել 1981թ. բռնաբարության մեղադրանքով Վաշինգտոնում դատապարտված մի տղամարդու, ով մեղավոր էր ճանաչվել այն պատճառով, որ զոհի անկողնում հայտնաբերվել էին նրա մազերը: Նրան նաեւ ճանաչել էր հարձակման ենթարկված կինը: 2003թ. նա դուրս էր եկել բանտից պատիժը կրելուց հետո: Սակայն վերջերս իրականացրած DNA-ի անալիզը ցուց էր տվել, որ մազի այդ նմուշը չէր կարող պատկանել տղամարդուն։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.