Logo

Articles

Սպանությունների մակարդակն աճել է

hanc 7 Թեեւ Լոս Անջելես քաղաքում եւ Սան Ֆերնանդո հովտում հանցավորության ընդհանուր մակարդակը նվազել է, 2012թ. առաջին կիսամյակի տվյալներով, Սան Ֆերնանդոյում սպանությունների թիվն աճել է կիսով չափ: Ոստիկանական ամփոփագրերի տվյալներով, մինչեւ հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Սան Ֆերնանդո հովտում գտնվող յոթ ոստիկանական բաժանմունքներով գրանցվել է 33 սպանություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21-ի դիմաց: Հրազենային վնասվածք ստացած անձանց թիվը եւս աճել է 126` նախորդ տարվա 83-ի դիմաց: 16 տոկոսով, սակայն, նվազել է ավազակխմբերի կողմից կատարված հանցանքների թիվը: Ընդհանուր առմամբ լոս Անջելեսում հանցավորության թիվը նվազել է 9 տոկոսով, եւ 16 տոկոսով էլ Սան-Ֆերնանդո հովտում: Կես տարում 2900 գողություն է կատարվել Սան Ֆերնանդո հովտի տարածքում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.