Logo

Articles

Գողացել էր Ջագուարն ու փորձում էր փախչել

Created on Friday, 13 July 2012 03:29 Written by AMGA TV

jaguar 5Ոստիկանությունը հետապնդել է գողացված Ջագուար մակնիշի մեքենան, որը վերջնարդյունքում Ինգլվուդում բախվել է բեռնատարին, ապա մեկ այլ մեքենայի: Ոստիկանության փոխանցմամբ, թեեւ հետապնդումը կարճ է տեւել, սակայն կասկածյալը հասցրել է մինչեւ 80 մղոն/ժամ արագություն հավաքել: Առավոտյան ժամը 7:19-ի սահմաններում ոստիկանները կասկածյալին հետապնդել են մոտ 40 տարեկան տղամարդուն Imperial Highway եւ South Central Avenue հատվածից, եւ հաշված րոպեներ անց, նա վթարային իրավիճակ է ստեղծել: Ականատեսների խոսքով, մեքենաներն այնպիսի վիճակում են եղել վթարից հետո, որ թվում էթր, թե կենդանի մարդ չի լինի: Երկու մեքենաների վարորդներին, ինչպես նաեւ կասկածյալին տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս կոտրվածքներ եւ վնասվածքներ է ունեցել: Ըստ ոստիկանների նա եղել է թմրանյութի ազդեցության տակ: Քրինշա Պողոտան մի քանի ժամ դեպքից հետո փակ է եղել, մինչ ոստիկանությունը հետաքննություն էր իրականացնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.