Logo

Articles

Աֆրոամերիկացիները սուլել են Միթ Ռոմնիի ելույթի ժամանակ

Created on Friday, 13 July 2012 03:25 Written by AMGA TV

romney 4ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին խոշոր ձախողում է կրել երեկ, երբ հանդիպում էր Գունավոր բնակչության առաջընթացի աջակցման ազգային ընկերակցության ներկայացուցիչներին: Թեքսըսում հանրապետական թեկնածուի ելույթը հարուցել է աֆրոամերիկացիների բուռն դժգոհությունը, որոնք սուլել են նրա ելույթից առաջ։ Ռամնին իր ելույթի հիմնական մասը հատկացրել է նախագահ Օբամայի տնտեսական ծրագրերի քննադատմանը: Սկզբում Հանրապետականին ջերմ ընդունել են, իսկ ելույթը մի քանի անգամ ընդմիջվել է ծափահարություններով: Սակայն լսարանի տրամադրությունը կտրուկ փոխվել է, երբ Ռամնին նշել է,թ ե ընտրվելու դեպքում մտադիր է վերացնել Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխումը: -Ես պատրաստվում են վերացնել թանկարժեք ու անիմաստ ծրագրերը, խոսքը Օբամայի պլանի մասին է,- նշել է Ռամնին, եւ այդ ժամանակ էլ դահլիճից սուլոցներ են լսվել: Ռամնիին սուլել են նաեւ, երբ նա հայտարարել է, թե գործող նախագահը չի կարողացել աշխատատեղեր ապահովել: _Երբ ես նախագահ ընտրվեմ, աշխատատեղերի հարցը կդառնա թիվ մեկ խնդիրն ինձ համար, եթե դուք ուզում եք նախագահ, որը կբարելավի աֆրոամերիկացիների կյանքը, նա ձեր առջեւ է,- ասել է Ռամնին: Սկզբունքորեն նա տեղյակ էր, թե ում առջեւ է ելույթ ունենում, քանի որ այս կազմակերպությունը մշտապես աջակցում է Բարաք Օբամային, ավելին սոցիոլոգների տվյալներով` սեւամորթ բնակչության մոտ 90 տոկոսը ըստ ամենայնի իր ձայնը կտա գործող նախագահին: Նշենք, որ սա Ռամնիի համար առաջին դեպքը չէ, նույնը եղել էր մեկ շաբաթ առաջ լատինամերիկացիների հետ հանդիպմանը, եւ նա կրկին սառնասրտորեն շարունակել էր իր ելույթը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.