Logo

Articles

Ամերիկացիները չեն վստահում հեռուստանորություններին

Created on Friday, 13 July 2012 03:15 Written by AMGA TV

mam 4Հեռուստատեսությամբ հաղորդվող նորությունների նկատմամբ ամերիկացիների վստահության մակարդակը 2012 թվականի հունիսին ընկել է մինչեւ պատմական նվազագույնը: Ինչպես ասված է Gallup կենտրոնի հետազոտության մեջ, այժմ հեռուստադիտողների միայն 21 տոկոսն է կամ ամբողջովին կամ միանգամայն վստահում հեռուստատեսությանը: Gallup-ն այսօրինակ հարցումներ է անցկացնում 1993 թվականից: Այն ժամանակ նորությունների նկատմամբ վստահության մակարդակը կազմում էր 43 տոկոս: 90-ական թվականներին եւ 2000-ականների սկզբին այն պահպանվում Էր 30 տոկոսից բարձր նշագծին, իսկ առաջին անգամ 25 տոկոսից ցած է ընկել 2007թ.: Ըստ այդմ 2011թ. կտրուկ թռիչք էր արձանագրվել. վստահության մակարդակը բարձրացել էր մինչեւ 27 տոկոս: Թերթերի նկատմամբ ամերիկացիների վստահության մակարդակը 2012 թվականին ընկել է մինչեւ 25 տոկոս, բայց սա ռեկորդային ցուցանիշ չԷ: 2007 թվականին այդ ցուցանիշը եղել Է 22 տոկոսի մակարդակին: Համեմատության համար նշենք, որ 1979թ. թերթերին վստահում Էր ԱՄՆ-ի բնակիչների 51 տոկոսը: Հարցումն անցկացվել է 50 նահանգներում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.