Logo

Articles

Ռեզվան Ֆըրդասը իրեն մեղավոր է ճանաչե

terrr 6Անցյալ տարի ԱՄՆ Կապիտոլիումի եւ Պենտագոնի շենքերը պայթեցնելու կասկածանքով ձերբակալված՝ Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ռեզվան Ֆըրդասը երեքշաբթի Բասթընի դատարանում խոստովանել է իր մեղքը: Այս մասին հաղորդել է դատախազությանը: Պակիստանյան ծագումով Միացյալ Նահանգների քաղաքացի Ֆըրդասը համաձայնվել է իրեն մեղավոր ճանաչել դաշնային շենքը պայթուցիկ սարքի օգնությամբ ոչնչացնելու եւ ահաբեկիչներին աջակցելու փորձի մեջ: Ֆերդաուսն, ամենայն հավանականությամբ, կդատապարտվի 17 տարվա ազատազրկման ու եւս 10 տարի պայմանականի: Դատարանը վճիռը հրապարակելու է հուլիսի 20-ին: Անցած հոկտեմբերին կասկածյալը հրաժարվում էր ընդունել իր մեղքը եւ այդ ժամանակ նրան վեց կետից բաղկացած մեղադրանք էր առաջադրվել: Այժմ նա գործարքի է գնացել արդարադատության հետ` պայմանով, որ նրան մեղադրանք առաջադրվի դաշնային շենքը պայթուցիկ սարքի օգնությամբ ոչնչացնելու եւ ահաբեկիչներին աջակցելու փորձի դրվագներով: 26-ամյա Ֆերդասը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին Ֆրեմինգհըմ քաղաքում հատուկ ծառայությունների կողմից իրականացված գործողության ժամանակ: Հետաքննության տվյալներով՝ Ֆըրդասը Հյուսիսարեւելյան համալսարանի շրջանավարտ է եւ 2010 թ. սկզբից պատրաստվում էր ջիհադ մղել ԱՄՆ-ի դեմ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.