Logo

Articles

Ամերիկյան դատարանը տուգանել է Իրանին

Created on Monday, 09 July 2012 15:31 Written by AMGA TV

bayruth 4Վաշինգտոնի դաշնային դատարանի վճռի համաձայն` Իրանի կառավարությունը պարտավոր է 813 մլն դոլար փոխտահուցում վճարել 241 ամերիկացի զինվորականների ընտանիքներին, ովքեր զոհվել են 1983թ.-ին Բեյրությում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, Իրանը պետք է վճարի իր օժանդակությամբ իրականացված ահաբեկչությունների համար: Սակայն փոխհատուցման ենթակա գումարի չափն էլ ավելի կաճի, քանի որ դատարանի կողմից ուսումնասիրվում են եւս մի քանի այլ ռմբակոծումները, որոնց վերաբերյալ համապատասխան վճիռներ են կայացվելու»,- նշել է դատավոր Ռոյս Լամբերտը: 1983թ.-ի հոկտեմբերի 23-ին 241 ամերիկացի զինվորական էր զոհվել, երբ Բեյրութի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ամերիկյան զորանոցում պայթուցիկով լի բեռնատար էր պայթեցվել: Դա երբեւէ ամերիկացի զինվորների դեմ իրականացաված ամենաարյունալի հարձակումներից մեկն էր: 2 պայթյունների իրականցման մեջ մեղադրվել է Հեզբոլահ-ը, որին աջակցում է Իրանը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.