Logo

Articles

Ավիավթար Վենտուրա շրջանում

inqn 3Երկու մարդ է զոհվել, երբ փոքր, թեթեւշարժիչանի ինքնաթիռը կործանվել է վենտուրա շրջանում, լեռնային Պիրու քաղաքի այգիներից մեկում: Վենտուրա շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Սթիվ Սուինդլը հայտնել է, որ թիվ 126 մայրուղով ընթացող վարորդներն ահազանգել են օդանավի վթարի մասին: Ինքնաթիռն ընկել էր բնակելի տների մերձակայքում նարնջի այգիների մեջ: Վթարի հետեւանքով հրդեհ չի բռնկվել, նաեւ գետնի վրա ոչ ոք չի զոհվել: Վենտուրա շրջանի իշխանությունները չեն հայտնել զոհվածների անունները: Ինքնաթիռը եղել է TL Ultralight ընկերության արտադրած Sting Sport մակնիշի սարք: Վթարի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել: Դաշնային ավիացիոն ծառայությունն ու տրանսպորտի անվտանգության վարչությունը հետաքննություն են սկսել` պարզելու վթարի բոլոր հանգամանքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.