Logo

Articles

Արգենտինական բռնակալներին դատապարտեցին

Created on Friday, 06 July 2012 18:49 Written by AMGA TV

argent 3Արգենտինայի նախկին բռկալաներ Խորխե Վիդելային եւ Ռեյնալդո Բինյոնեին մեղավոր են ճանաչել ռազմական խունտայի տարիներին քաղբանտարկյալների երեխաների առեւանգումներ կազմակերպելու մեջ: Վիդելան, ով ցմահ բանտարկություն է կրում մարդկության դեմ հանցանքների համար, դատավորը եւս 50 տարվա ազատարկման է դատապարտել, իսկ Բինյոնեին` 15 տարվա: Դատարանի շենքի առջեւ հավաքվել էին տուժածների ազգականներն ու իրավապաշտպաններ: Նրանք վճիռն ընդունել են արցունքոտ աչքերով: Պլասա-դե-Մայոյի տատիկներ կազմակերպության տվյալներով, 70-ականների հետապնդումների ընթացքում անհետ կորել է մոտ 500 երեխա: Նրանցից միայն 100-ն էր կարողացել գտնել տատիկներին ու պապիկներին, քանի որ ծնողները զոհվել էին զինվորականների ձեռքով: -Արդարադատությունը հաղթանակեց: Եթե հիշենք, մենք սա սկսել ենք դեռ 1996թ. եւ այն ժամանակ չգիտեինք` արդյոք կհասնենք մինչեւ վերջ,- նշել է Պլասա-դե-Մայոյի տատիկներ կազմակերպության ղեկավարը: Նախկին բռնակալների հետ միասին դատարանի առջեւ են կանգնել եւս 9 նախկին զինվորականներ եւ ոստիկաններ: Պաշտոնական տվյալներով, ռազմական բռնակալության տարիներին Արգենտինայում անհետ կորել է 18 հազար մարդ, իրվապաշտպանները գրեթե երկու անգամ ավելի թիվ են նշում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.