Logo

Articles

Քահանային ծեծած տղամարդուն արդարացրին

Created on Friday, 06 July 2012 18:45 Written by AMGA TV

pr 3Սան-Ֆրանցիսկոյի բնակիչը, ով խոստովանել էր, թե ծեծի է ենթարկել իր ու եղբոր նկատմամբ մոտ չորս տասնամյակ առաջ սեռական ոտնձգություններ կատարած քահանյին, արդարացվել է Սան-Խոսեի դատարանի կողմից: Վճիռն անակնկալ է եղել Ուիլյամ Լինչի համար, ով սպասում էր, որ իրեն քրեական պատասխանատվության կենթարկեն: Երդվյալ ատենակալների խումբը, որոնց թվում 10 տղամարդ եւ երկու կին, որոշում են կայացրել, որ Լինչը մեղավոր չէ 2010թ. հայր Ջերըդ Լինդնըրի վրա կատարած հարձակման համար: Քահանան մեղադրվում էր տարիներ առաջ մեկ տասնյակից ավելի երեխաների, այդ թվում սեփական զարմիկների նկատմամբ կատարած սեռական ոտնձգությունների մեջ: Երդվյալ ատենակալներից միայն ութը մեղավոր են ճանաչել Լինչին վերջին կետով, եւ դատավոր Սանտա-Կլարա շրջանի Գերագույն դատարանի դատավոր Դեւիդ Սենան որոշել է, որ դատական հետապնդումը Ուիլյամ Լինչի նկատմամբ դադարեցվում է: Շրջանային դատախազ Ջեֆֆրի Ռոզենը նշել է, թե իրենք առաջիկայում կքննարկեն Լինչի դեմ նոր մեղադրանք առաջադրելու հավանականությունը: -Ես կարծում էի, որ կհայտնվեմ դատարանում,- ասել է Լինչը դատական նիստից հետո եւ հավելել,- Ես երջանիկ եմ եւ զարմացած: Մեզ հաջողվեց պատռել հայր Լինդների դիմակը: Նա նաեւ կոչ է արել կրոնավորների կողմից սեռական ոտնձգության ենթարկված բոլոր անձանց պատմել այդ մասին, սակայն բռնություն չգործադրել նրանց նկատմամբ: Քահանա Լինդների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները տեղի են ուենցել 1974թ. կաթոլիկ ճամբարում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.