Logo

Articles

Մերկ մարդը դիմադրություն է ցույց տվել

teklor 1Ինդիանապոլիսում մերկ տղամարդը լուրջ դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, որոնք փորձել են բռնել նրան: Նույնիսկ նրանից հետո, երբ իրավապահները էլեկտրաշոկեր են կիրառել, մերկ տղամարդուն հաջողվել է պոկվել` բառացիորեն տարբեր կողմեր նետելով ոստիկաններին: Հանցագործի ծիծաղելի ձերբակալությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Ինդիանապոլիսում: Տեսագրության մեջ երեւում է, որ տղամարդուն փողոցում փորձում են կանգնեցնել սովորական մարդիկ, բայց նրան հաջողվել է դուրս պրծնել եւ շարունակել իր խուլիգանական արարքները: Ոստիկանները կասկածյալի վրա կրակել են Taser ատրճանակից, սակայն առաջին փորձից նրան բռնել չի հաջողվել: Երբ փորձել են ձեռնաշղթա հագցնել, նա կարատեի հնարքներ է գորածդրել եւ երեքին էլ վնասվածքներ հասցնել: -Այս տղան նինջա է: Այ քեզ բան,- բացականչել է ականատեսներից մեկը: Տղամարդուն ձերբակալելու են նետվել ոչ միայն ոստիկանները, այլեւ պատահական մարդիկ եւ արդյունքում քաղաքացիներից մեկի օգնությամբ նրան ձերբակալել են: Նախնական տվյալներով, տղամարդը եղել է թմրանյութի ազդեցության տակ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.