Logo

Articles

Նորթ Հոլիվուդում հայ տղամարդ է մահացել

Created on Tuesday, 03 July 2012 02:17 Written by AMGA TV

noho 4 Տղամարդը, ում Նորթ Հալիվուդում հայտնաբերել էին գլխի վնասվածքով, մահացել է այսօր հիվանդանոցում: Գլենդելի 46-ամյա բնակիչ Սարո Բեգլարյանը մահացել է գիշերը, ժամը 1:45-ի սահմաններում: Քննչական ծառայության ներկայացուցիչ Էդ Ուինթերը հայտնել է, որ Բեգլարյանին հայտնաբերել են 5300 block of Cartwright Avenue հասցեում, գլխի վնասվածքով: Ոստիկանությունն առայժմ տեղեկություն չունի` կատարվածը հանցագործություն էր, թե դժբախտ պատահար: Սարո Բեգլարյանին գտել էին երկու շինությունների արանքում, եւ ըստ քննիչի, գլխի վնասվածքը հիմք է տալիս կարծելու, որ կատարվածը ամենայն հավանականությամբ, սպանություն է եղել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.