Logo

Articles

Ռազմաօդային ուժերը սկանդալի կենտրոնում

scand 2 ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտնվել են խոշոր սեքս-սկանդալի թիրախում` վերապատրաստում անցնող 31 կանանց նկատմամբ իրականցված սեռական ոտնձգությունների` այդ թվում բռնաբարության պատճառով: Գործողությունները տեղի են ունեցել Թեքսըսում` երկրի խոշորագույն ռազմական վերպատրաստման բազայում, ուր տարեկան 35 հազար օդաչու է այցելում: Կին նորակոչիկների ներկայացրած դատական հայցով ներկայումս 6 սպաների գործով հետաքննություն է սկսվել, որոնցից մեկը` սերժանտ Լյուիս Ուոքըրը, մեղադրվում է 27 սեռական ոտնձգություն եւ 1 բռնաբարություն կատարելու մեջ: Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կանոնադրության ` սպաներին արգելվում է սեռական հարաբերությունների մեջ մտնել նորակոչիկների հետ, նույնիսկ փոխադարձ համաձայնության դեպքում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.