Logo

Articles

Փոթորիկ ԱՄՆ արեւելյան ափին

Created on Tuesday, 03 July 2012 02:03 Written by AMGA TV

washing 2ԱՄՆ արեւելյան ափը տառապում է հորդառատ անձրեւների, հեղեղումների եւ ուժգին փոթորիկների պատճառով: մայրաքաղաք Վաշինգտոնում եւ հարեւան նահանգներում մոտ 4 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, տարերքի զոհերի թիվը, ըստ ճշտված տվյալների հասնում է 17-ի: Քամու արագությունը հասել էր 120կմ/ժամի: Այն տապալել է բազմաթիվ հաստաբուն ծառեր, քանդել տների տանիքներ, բազմաթիվ մեքենաներ էլ տուժել են ծառերից եւ տանիքներից պոկված բեկորներից։ Տարերքը նաեւ մարդկային սթրեսների պատճառ է դարձել։ Սաստիկ քամուց աղբանոցի վերածված՝ անլույս քաղաքները , փողոցներն ի վար հոսող գետ հիշեցնող սելավը վախեցրել է մարդկանց։ Զոհերից վեցը գրանցվել են Վըրջինիա, երկուսը՝ Նյու Ջըրսի, երկուսը՝ Մերիլընդ նահանգներում։ Զոհեր են գրանցվել Օհայո եւ Քենթաքի նահանգներում։ Նրանցից մեծ մասը զոհվել է ընկած ծառերի պատճառով։ Հյուսիսային Կարոլայնա նահանգում փոթորիկը խլել է 3 մարդու կյանք: Արտակարգ իրավիճակ է հայտարարված մայրաքաղաք Վաշինգտոնում, նաեւ՝ Մերիլընդ, Վիրջինիա, Արեւմտյան Վիրջինիա եւ Օհայո նահանգներում։ Պաշտոնատար անձանց խոսքերով, որոշ բնակավայրերում էլեկտրականության սնուցման վերականգնման համար մի քանի օր կպահանջվի։ Էներգամատակարարման համար պատասխանատու The Potomac Electric Power Company-ն զգուշացրել է, որ վթարային աշխատանքները կտեւեն մոտ 7 օր: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քեմփ-Դեւիդի իր կեցավայրում, հեռախոսով քննարկել է իրավիճակը տարերքից առավել տուժած նահանգների ղեկավարության հետ: Նախագահն Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը հանձնարարել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տեղի իշխանություններին` տարերքի հետեւանքները վերացնելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.