Logo

Articles

Ահաբեկիչը մեղավոր է ճանաչվել

Created on Thursday, 28 June 2012 23:24 Written by AMGA TV

tex 2Թեքսասում սովորող սաուդցի ուսանող Խալիդ Ալդավսարին մեղավոր է ճանաչվել զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու մտադրության մեջ: Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության փոխանցմամբ, Ալդավսարիին սպասվում է ցմահ ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք: Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին: Սաուդցին օրինական կերպով ԱՄՆ է մուտք գործել 2008 թ. ուսումնական այցագրով: Նա Թեքսասի տեխնոլոգիական համալսարանում սովորել է քիմիական տեխնոլոգիա: Ալդավսարին ձերբակալվել է 2011 թ. փետրվարի 23-ին: Քննությունը պարզել է, որ Ալդավսարաին համացանցում տեղեկություն է փնտրել ինքնաշեն ռումբ պատրաստելու մասին: Նա հասցրել է գնել մի քանի քիմիական նյութեր, որոնք պատրաստվում էր օգտագործել՝ որպես պայթուցիկ սարքի բաղադրիչներ: Խուզարկման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են լարեր եւ քիմիական պաշտպանության հագուստ: Չկայացած ահաբեկիչը մտադիր էր սպանել Ջորջ Բուշ կրտսերին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.