Logo

Articles

Ուկրաինայից արտաքսել են հայ օրենքով գողին

osetr 2Ուկրաինայից արտաքսվել է հայազգի օրենքով գող Էդուարդ Ասատրյանը, ով հայտնի է Օսետրինա-ավագ եւ Էդիկ Թբիլիսցի մականուններով: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող Ասատրյանին արգելվել է վերադառնալ Ուկրաինա 3 տարվա ընթացքում: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով` Ասատրյանն Ուկրաինա էր այցելել քրեական կապեր հաստատելու, իր ենթակայության տակ գտնվող հանցավոր խմբերի գործունեությունն ընդարձակելու, հանցավոր աշխարհում ազդեցության ոլորտները վերաբաշխելու նպատակով: Նրան ձերբակալել են Ղրիմում: Իրավապահների տվյալներով` Օսետրինա-ավագը համարվում է Մոսկվայում վրացական հանցավոր միության ֆինանսիստն ու քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի վստահված անձը: Նրա որդին` Սերգեյ Ասատրյանը, նույնպես օրենքով գող է եւ հայտնի է Օսետրինա- կրտսեր ու Սերյոժա-Բենթլի մականուններով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.