Logo

Articles

Ինքնասպանություն Էյֆելյան աշտարակից

eiff 3Արտակարգ դեպքը մռայլել է երեկ՝ երեկոյան, Էյֆելյան աշխատակի հարեւանությամբ գտնվող զբոսաշրջիկների օրը: Կեսգիշերից քիչ առաջ անհայտ երիտասարդը ինքնասպանություն է գործել` նետվելով աշտարակից: Ինչպես հաղորդել են Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայից, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժ. 23:30-ին: Անվտանգության ծառայության աշխատակցիները նկատել էին, թե ինչպես է անհայտ անձը փորձում բարձրանալ աշտարակի գագաթ: Ներքեւում անմիջապես ոստիկանները շղթա են կազմել, զբոսաշրջիկները տարհանվել են: Դեպքի վայր են ժամանել հրշեջափրկարարական ծառայության աշխատակիցները, որոնք բարձրանալով աշտարակի վրա, փորձել են կանգնեցնել երիտասարդին, որը սպառնում էր ցած նետվել բարձրությունից: Բանակցությունները, սակայն, հաջողությամբ չեն պսակվել: Իր սպառնալիքից մի քանի րոպե անց նա ցած է նետվել: Այդ պահին ինքնասպանը գտնվել է երկրորդ ու չորրորդ հարկերի միջեւ, որոնց բարձրությունը կազմել է շուրջ 125 մ: Ինքնասպանություն գործածի անձի մասին շատ քիչ բան է հայտնի: Նա ծագումով Բրիտանիայից է եղել: Ականատեսների խոսքով` նա ուսապարկ է ունեցել ու փրկարարների հետ անգլերենով է խոսել: Ի դեպ այսօր առավոտյան ոստիկանները կանխել են ինքնասպանության մեկ այլ դեպք: Մինչ օրս` սկսած 1889-ից, աշտարակից ցած ընկնելով՝ ինքնասպան է եղել շուրջ 370 մարդ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.