Logo

Articles

Թուրքիայում ճնշում են լրագրողներին

Created on Saturday, 30 July 2016 02:13 Written by AMGA TV

med 6Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը դատապարտել է մամուլի դեմ Թուրքիայի իշխանությունների գործադրած՝ աստիճանաբար ավելի սպառնալից չափեր ընդունող ճնշումները: Թուրքիայում վերջին օրերին տասնյակ լրատվամիջոցներ՝ թերթեր, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ ու հրատարակչություններ են փակվել: Այս երկրում մամուլի հանդեպ բավական խիստ սահմանափակումներ սկսեցին կիրառվել հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում: Արտակարգ դրության հայտարարման մասին որոշումը հրապարակվել էր Թուրքիայի պաշտոնաթերում: Փակված լրատվամիջոցների թվում են 45 թերթ, 16 հեռուստաընկերություն, 23 ռադիոկայան, 3 լրատվական գործակալություն, 15 ամսագիր, 29 հրատարակչություն: Դրանց շարքում են հայտնվել, մասնավորապես, այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Դեյլի Զաման-ը, նույն թերթի անգլերն տարբերակը՝ Թըդեյս Զաման-ը, Թարաֆ, Միլիեթ թերթերը, Չիհան, Մուհաբիր, Սեմ գործակալությունները, Կանալթուրք հեռուստաընկերությունը: Հուլիսի 27-ին Ստամբուլի դատախազությունը կարգադրություն է իջեցրել՝ ձերբակալելու Զաման Մեդիա Գրուպ-ի 47 նախկին աշխատակիցների, այդ թվում, լրագրողների եւ ղեկավար կազմի ներկայացուցիչների: Մինչ այդ, համապատասխան մարմիններն արդեն 42 լրագրողների ձերբակալման սանկցիա էին տվել: Ներկա դրությամբ ձերբակալվածների թիվը գերազանցում է 15 հազարը, որոնցից ավելի քան 10 հազարը զինվորականներ են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.