Logo

Articles

Երեւանի Խորենացի փողոցում

Created on Thursday, 28 July 2016 17:26 Written by AMGA TV

timthumb-143Երեւանի Խորենացի փողոցում իրադարձություններն ընթանում են մարտաֆիլմի սցենարով։ Երեկ վիրավորված եւ հիվանդանոց տեղափոխված Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը վիրահատվել են։ Ըստ բժիշկների, նրանց վիճակը կայուն ծանր է։ Դա, սակայն, չի խանգարել Հայաստանի ապօրինի իշխանություններին մեղադրանք առաջադրել հոր եւ որդու դեմ։ Արամ Մանուկյանին արդեն իսկ կալանավորել են երկու ամսով եւ այդպես ծանր վիճակում տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։ Ոստիկանությունը նաեւ հայտարարեց, թե Պարեկապահայակային գնդում մնացած Սասնա ծռերը պատանդ են վերցրել չորս բժիշկների։ Ապատեղեկատվությունն արագ հերքվեց, Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ բժիշկները պատանդ չեն, կարող են հեռանալ, եթե նոր բժիշկներ գնան գնդի տարածք եւ փոխեն հերթափոխին։ Ոստիկանությունն ամբողջ օրվա ընթացքում անօրինակ դաժանությունների էր անցել, խորենացի փողոցից բերման էին ենթարկում անխտիր բոլորին, անգամ պատահական անցորդներին, տարեց մարդկանց, սփյուռքահայերի։ Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին նաեւ հռչակավոր դերասանուհի Արսինե Խանջյանին՝ Ատոմ Էգոյանի կնոջը։ Նիկոլ Փաշինյանի միջամտությունն անգամ չօգնեց։ Ոստիկանությունը ձերբակալել եւ մեղադրանք է առաջադրել իրավապաշտպան Լեւոն Բարսեղյանին։ Հիմնադիր խորհրդարանի մեկ անդամի գրպանը զենք են գցել, նկարել եւ կալանավորել։ հարյուրից ավելի ակտիվիստների տեղափոխել են ներքին զորքերի զորամաս, պահել ժամերով եւ անգամ փաստաբան չեն տրամադրել։ Երեկոյան հուժկու ցույց է եղել Երեւանում․ Ցուցարարները ամբիոնից հեռացրել են Պարույր Հայրիկյանին եւ նախաձեռնող խմբի մյուս անդամներին՝ մեղադրելով վախկոտութայն մեջ, ապա երթով գնացել են խորենացի փողոց ու այնտեղ նստացույց են սկսել։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.