Logo

Articles

Փախստականների ծանր առօրյան Հունաստանում

Վրանային ճամբար կիզիչ արեւի տակ եւ ցանկապատ ողջ երկյանքով։ Հունական Լեսբոս կղզում նման պայմաններում են ապրում մանկահասակ փախստականները, որոնք Հունաստան են հասել առանց ծնողների եւ ազգականների։ Անչափահասների պահման պայմաններին ծանոթանալու համար այստեղ է ժամանել միջազգային Save the children կազմակերպության ղեկավարը։ Նա հայտարարել է, թե եվրոպական առաջնորդներ փոքրիկներին վատ պայմաններում են պահում եւ բավարար միջոցներ չեն ձեռնարկել ճգնաժամային իրավիճակում։ -Այս ճամբարը կարող է եւ բանտ չէ, բայց այստեղ գտնվող երեխաներն իրենց բանտում են զգում։ Եւ այն, ինչ ասացին ինձ այսօր, պետք է լսեն բոլոր եվրոպական առաջնորդները։ Երեխաները հարցնում են՝ ինչու են մեզ հետ վարվում ինչպես հանցագործների,- ասում է իրավապաշտպանը։ Գաղթականների աննախադեպ ներհոսքի պատճառով Հունաստանը բախվել է մարդկանց տեղաբաշխելու խնդիրների հետ։ Save the children-ի տվյալներով, հարյուրից ավելի անչափահասների պահում են բատախցերում կամ ոստիկանների վերահսկողության տակ։ Երեխաները նաեւ ապրում են ճամբարներում՝ տառապելով շոգից։ Մանկահասակ փախստականների հարցում եվրոպական օրենսդրությունն անկատար է, նրանք երբեմն մի քանի ամիս են սպասում՝ եվրոպական այլ երկրներում հայտնված ծնողների հետ վերամիավորվելու համար։ 1441066584771

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.