Logo

Articles

Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Created on Friday, 03 June 2016 14:00 Written by AMGA TV

Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը: Բանաձեւը գրեթե միաձայն է ընդունվել. մեկ պատգամավոր է դեմ քվեարկել, մեկը՝ ձեռնպահ: Բանաձեւում ասվում է՝ -101 տարի առաջ հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել։ Բանաձեւն սկսվում է հետեւյալ խոսքերով. Գերմանիայի խորհրդարանն Օսմանյան կայսրությունում ավելի քան 100 տարի առաջ տեղահանված ու կոտորված հայերի եւ այլ քրիստոնյա զոհերի հիշատակի առաջ խոնարհվում է։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձեւում նշվում է, որ Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է։ Խորհրդարանի առաջ հավաքված հայերը, հույները, քրդերը, ասորիները ծափահարություններով, ազգային պարերով են ընդունել ճանաչման փաստը: Գերմանիայում բնակվող թուրքերը ժխտողականություն են տարածել եւ ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: Իսկ արդեն ճանաչումից հետո Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խոսնակ Յասին Աքթայը հայտարարել է, որ որպես առաջին պատասխան քայլ՝ Թուրքիան Բեռլինից հետ է կանչում իր դեսպան Հուսեին Ավնի Կարսլը օղլուին: Հակագերմանական ելույթներ են ունեցել նախագահ էրդողանը, վարչապետ Յըլդըրըմը, այլ անձինք։ E3A19076-53BD-48B9-A7B3-B0F3F9F564AE w640 r1 s cx0 cy10 cw0

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.